Մարոկկոն պատմության մեջ առաջին անգամ դարձել է մինչև 20 տարեկանների աշխարհի առաջնության հաղթող։
Չիլիում կայացած մրցաշարի եզրափակիչում Մարոկկոյի Մ20 հավաքականը պորտուգալական «Ֆամիլիկաուի» հարձակվող Յասիր Զաբիրիի դուբլի շնորհիվ 2-0 հաշվով հաղթել է Արգենտինայի հասակակիցների թիմին։
Մրցաշարի լավագույն ֆուտբոլիստ է ճանաչվել անգլիական «Ուոթֆորդի» և Մարոկկոյի թիմի վինգեր Օտման Մաման, որը 7 խաղում խփել է 1 գոլ, կատարել 4 ասիստ։
Մինչև 20 տարեկանների աշխարհի առաջնություն, եզրափակիչ
Արգենտինա - Մարոկկո` 0-2
Յասիր Զաբիրի, 12, 29
The #U20WC Final: Argentina 🆚 Morocco pic.twitter.com/W052yo7god
— FIFA World Cup (@FIFAWorldCup) October 20, 2025


