Logo

Մարոկկոն կընդունի Աֆրիկայի ազգերի գավաթի խաղարկությունը

18:17 / 27.09.2023Ֆուտբոլ
null

Մարոկկոն ընդունելու է Աֆրիկայի ազգերի գավաթի 2025 թվականի խաղարկությունը, հայտնում է L'Equipe-ը։

Ի սկզբանե որպես մրցաշարի անցկացման վայր ընտրվել էր Գվինեան, սակայն ենթակառուցվածքների բացակայության պատճառով Գվինեայից տեղափոխվել է Մարոկկո։

Աֆրիկայի ազգերի գավաթի 2027 թվականի խաղարկության վայրերը նույնպես հայտնի են։ Մարոկկոյում կայանալիք մրցաշարին կհաջորդի Քենիայում, Ուգանդայում և Տանզանիայում նախատեսված գավաթի խաղարկությունը։

2022 թվականին Կամերունում անցկացված նախորդ խաղարկությունում հաղթել էր Սենեգալի հավաքականը, որը եզրափակիչում առավելության էր հասել Եգիպտոսի նկատմամբ։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա