Մարոկկոն կմիանա ԱԱ-2030-ն ընդունելու Իսպանիայի և Պորտուգալիայի համատեղ հայտին՝ փոխարինելով Ուկրաինային: Այդ մասին հայտարարել է Մարոկկոյի թագավոր Մուհամեդ VI-ը։
«Սա աննախադեպ հայտ է ֆուտբոլի պատմության մեջ, որը կմիավորի Աֆրիկան, Եվրոպան, ինչպես նաև աֆրիկյան, արաբական, եվրոպական ու միջերկրածովյան աշխարհները»,- Մուհամեդ VI-ի խոսքը մեջբերում է Onefootball-ը։
Հիշեցնենք, որ հաջորդ Մունդիալը կանցկացվի 2026 թվականին ԱՄՆ-ում, Մեքսիկայում և Կանադայում: Առաջին անգամ կմասնակցեն 48 հավաքականներ (32-ի փոխարեն):