Ռուսաստանը ներկայացնող հայ թենիսիստուհի Էլինա Ավանեսյանը Մարոկկոյում մեկնարկած WTA 250 շարքի մրցաշարում չկարողացավ դուրս գալ երկրորդ շրջան:
Մեկնարկային մրցախաղում աշխարհի 69-րդ ռակետը մրցեց կոլումբուհի Կամիլա Օսորիոյի հետ: Առաջին մրցախաղում Ավանեսյանը հաղթեց 6-3, երկրորդ մրցախաղում զիջեց 4-6, իսկ երրորդ մրցախաղում 0-4 հաշվով պարտվելու ժամանակ 21-ամյա մարզուհին վնասվածք ստացավ և չկարողացավ շարունակել պայքարը, հաղթանակը շնորհվեց աշխարհի 77-րդ ռակետին: Անավարտ մնացած մրցախաղը տևեց 2 ժամ 13 րոպե: