Logo

Մարտինեսը պատմել է, թե ինչ է ասել Մեսին Մունդիալի եզրափակիչից առաջ

16:55 / 21.02.2024Ֆուտբոլ
null

Արգենտինայի հավաքականի և անգլիական «Ասթոն Վիլայի» դարպասապահ Էմիլիանո Մարտինեսը պատմել է, թե Ալբիսելեստեի ավագ Լիոնել Մեսին ինչ զրույց է ունեցել խաղընկերների հետ Մունդիալ-2022-ի եզրափակիչից առաջ:

«Մեսին հրաշալի ճառ ասաց: Նա խոսում էր ընտանիքի մասին, այն մասին, թե ինչ ճանապարհ ենք անցել մինչև եզրափակիչ:

Այդ ճառը բոլորիս ստիպեց հուզվել: Տպավորություն էր, որ մենք մի խումբ ընկերներով մեկնել ենք ճանապարհորդության և հասել ենք վերջնակետին:

Վերջում Լեոն շնորհակալություն հայտնեց բոլորիս, որ ամեն ինչ արել ենք իր համար»,- The Mirror-ին տված հարցազրույցում նշել է 31-ամյա դարպասապահը:

Հիշեցնենք, որ Մունդիալ-2022-ի եզրափակիչում Արգենտինայի հավաքականը Ֆրանսիային հաղթել էր հետխաղյա 11-մետրանոցներով:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ