Միլանի «Ինտերի» ավագ Լաուտարո Մարտինեսը «Լեչեի» դեմ Իտալիայի Ա Սերիայի 22-րդ տուրի խաղում (4-0) գրավել է մրցակցի դարպասն ու գերազանցել ակումբի նախկին հարձակվող Մաուրո Իկարդիի ցուցանիշը, գրում է Opta-ն։
Մարտինեսն Իտալիայի առաջնությունում խփել է 112-րդ գոլը և օտարերկրացի ֆուտբոլիստների շրջանում դարձել «Ներաձուրիի» պատմության մեջ ամենաշատ գոլ խփած երկրորդ ֆուտբոլիստը: Այդ ցուցանիշով նա զիջում է միայն հունգարացի Իշտվան Նյերշին (133 գոլ)։
27-ամյա Մարտինեսն «Ինտերում» 311 խաղում խփել է 141 գոլ, կատարել 49 ասիստ։