Կատալոնական «Բարսելոնայի» պաշտպաններ Ինյիգո Մարտինեսն ու Պաու Կուբարսին պատրաստ կլինեն «Օսասունայի» դեմ մարտի 28-ին կայանալիք Լա լիգայի 27-րդ տուրից հետաձգված տնային խաղին, հաղորդում է As-ը:
Մարտինեսը մենիսկի թեթև բորբոքում է ունեցել, լիովին վերականգնվել է և վերադարձել ընդհանուր խմբի մարզումներին: Կոճի վնասվածքի պատճառով Իսպանիայի հավաքականի ճամբարից հեռացած Կուբարսին էլ մարտի 25-ին կվերսկսի մարզումները: