Ազգերի լիգայի հաղթող Պորտուգալիայի հավաքականի իսպանացի գլխավոր մարզիչ Ռոբերտո Մարտինեսը խոսել է Հայաստանի և Հունգարիայի ազգային հավաքականների դեմ ԱԱ-2026-ի ընտրական փուլի առաջին և երկրորդ տուրերի՝ սեպտեմբերին կայանալիք արտագնա խաղերի մասին, հաղորդում է Պորտուգալիայի ֆուտբոլի ֆեդերացիան:
«Ֆավորիտ լինելը մեզ համար նորություն չէ: Եվրոպայի առաջնության ընտրական փուլի 10 խաղում և Ազգերի լիգայի բոլոր մրցավեճերում հաղթել ենք: Աշխարհի առաջնության ընտրական փուլում սպասում է 6 խաղ, սխալվելու իրավունք չունենք:
Պետք է հարգել մրցակիցներին. Հայաստանի ազգային հավաքականն ունի նոր մարզիչ և տանն է խաղալու: Հունգարիայի հավաքականը կայուն թիմ է, տանն էլ շատ լավ է հանդես գալիս: Այս խաղը կարող է մեզ համար ամենաբարդը լինել»,- ասել է Մարտինեսը:
Ավելի վաղ Մարտինեսը ներկայացրել էր պորտուգալացիների հայտացուցակը:
Հայաստան - Պորտուգալիա խաղը տեղի կունենա սեպտեմբերի 6-ին Երևանի` Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» ստադիոնում, կմեկնարկի ժամը 20:00-ին և կցուցադրվի «Ֆասթ Սպորտ»-ի ուղիղ եթերում ու Fast TV հավելվածում (iOS, Android):
Կարդացեք նաև՝


