Logo

Մարտինես. «Լուսանկարել եմ վարկանիշը, երբեք չէի սպասում՝ Նադալից առաջ կլինեմ»

14:51 / 10.12.2023Թենիս
null

Աշխարհի 663-րդ ռակետ Խորխե Մարտինես Մարտինեսը հումորով է արձագանքել ATP-ի թարմացված վարկանիշային աղյուսակին, որում նա մեկ տեղով ավելի բարձր դիրքում է, քան Ռաֆայել Նադալը: «Մեծ սաղավարտերի» 22-ակի չեմպիոնն այժմ 664-րդն է: Նա գրեթե մեկ տարի չի խաղացել, այդ պատճառով նրա վարկանիշն ընկել:

«Զավեշտալի է, որովհետև երբեք չեմ մտածել, որ Ռաֆայից առաջ կլինեմ: Միանգամից լուսանկարեցի վարկանիշը և ուղարկեցի ընտանիքիս: Կատակեցի, որ հիմա ճիշտ ժամանակն է Նադալին առաջարկել միասին զուգախաղի մրցումներին մասնակցել:

Ես միշտ եղել եմ Ռոջեր Ֆեդերերի երկրպագուն, բայց խաղերին տրամադրվելով և հաղթողի մենթալիտետով պատմության լավագույնը համարում եմ Նադալին»,- Marca-ի հետ զրույցում ասել է իսպանացին:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա