«Բարսելոնայի» նախկին պաշտպան Ինյիգո Մարտինեսը պատմել է, թե ինչպես է որոշել տեղափոխվել «Ալ Նասր», գրում է As-ը։
«Ֆլիկի հետ առանձնազրույց ունեցա։ Մենք քննարկեցինք իրավիճակը։ Մարզիչը շոկի մեջ էր, բայց նրան ասացի, որ այս առաջարկն անհնար է մերժել։
Դա հեշտ չէր, բայց ստիպված էի արագ որոշում կայացնել։ Ես երախագիտություն հայտնեցի ակումբին, որ չխոչընդոտեց իմ հեռանալը։ Ոչ բոլորն են այդպես վարվում։
Նախորդ մրցաշրջանն իմ կարիերայում լավագույնն էր, բայց ևս մեկ տարի թիմում մնալը բարդ առաջադրանք էր»,- ասել է բասկ պաշտպանը։
34-ամյա ֆուտբոլիստը կատալոնական ակումբում էր 2023թ. հուլիսից, 71 խաղում խփել է 3 գոլ, կատարել 6 ասիստ։


