Logo

«Մանչեսթեր Յունայթեդը» որոշում է կայացրել Մարսիալի ապագայի վերաբերյալ

Հեղինակ
Նարեկ Առուշանյան
16:47 / 22.07.2022• ՍՊՈՐՏ
Անտոնի Մարսիալի

Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» ղեկավարությունն ու թիմի գլխավոր մարզիչ Էրիկ տեն Հագը ցանկանում են թիմում պահել ֆրանսիացի հարձակվող Անտոնի Մարսիալին, տեղեկացնում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն:

Որոշման մասին տեղեկացրել են ֆրանսիացի հարձակվողին: 

Երկու ակումբ ցանկանում է վարձավճարով ձեռք բերել Մարսիալին, բայց «Մանչեսթեր Յունայթեդը» դեռևս մտադիր չէ նրան բաց թողնել:

26-ամյա հարձակվողը 2021/2022 մրցաշրջանի 2-րդ հատվածը վարձավճարով անցկացրել է իսպանական «Սևիլիայում»: Անտոնի Մարսիալը 2015 թվականին է 60 միլիոն եվրոյով «Մոնակոյից» տեղափոխվել «Մանչեսթեր Յունայթեդ»:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ