Ինչպես արդեն տեղեկացրել ենք, անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» ֆրանսիացի հարձակվող Անտոնի Մարսիալը վարձավճարով տեղափոխվել է իսպանական «Սևիլիա»: Հարձակվողը նշել է իսպանական ակումբ տեղափոխվելու գլխավոր շարժառիթները:
«Ես «Սևիլիայում» հանդես կգամ մինչև ընթացիկ մրցաշրջանի ավարտը... Բայց երբեք չգիտես, թե ինչ կլինի ապագայում: Ես ցանկանում էի միանալ «Սևիլիային» Մոնչիի և Լոպետեգիի համար. Ես այստեղ եմ՝ խաղալու և ցույց տալու, թե ինչ կարող եմ անել»,- ֆրանսիացու խոսքը մեջբերում է իտալացի լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն:
Հավելենք՝ ընթացիկ մրցաշրջանում Մարսիալը բոլոր մրցաշարերում ակումբային մակարդակով 11 հանդիպման է մասնակցել և դարձել է 1 գոլի հեղինակ։