Logo

Մարսիալը գերազանցեց Բեքհեմի ցուցանիշը

19:03 / 08.04.2023Ֆուտբոլ
null

Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» ֆրանսիացի հարձակվող Անտոնի Մարսիալը գոլով աչքի ընկավ «Էվերթոնի» դեմ ԱՊԼ-ի 30-րդ տուրի խաղում (2-0):

27-ամյա ֆուտբոլիստն անգլիական «Մանչեսթեր Յունայթեդում» խփած գոլերի քանակով գերազանցեց թիմի նախկին կիսապաշտպան Դևիդ Բեքհեմի ցուցանիշը, հայտնում է Opta-ն:

Մարսիալը «Մանչեսթեր Յունայթեդի» կազմում 286 խաղում խփել է 86 գոլ, իսկ Բեքհեմը 388 խաղում աչքի է ընկել 85 գոլով:

Ֆրանսիացի հարձակվողը «Մանչեսթեր Յունայթեդի» բոլոր ժամանակների գլխավոր ռմբարկուների ցանկում 24-րդն է: Այս ցուցանիշով առաջին տեղում Ուեյն Ռունին է (253 գոլ):

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա