Logo

«Մարսելը» խաղավերջում հաղթանակ կորզեց «Մոնակոյից»

01:55 / 02.12.2024Ֆուտբոլ
null

Ֆրանսիայի Լիգա 1-ի 13-րդ տուրում «Մարսելը» տնային խաղում 2-1 հաշվով առավելության հասավ «Մոնակոյի» նկատմամբ։

Հյուրերը 41-րդ րոպեին բացեցին հաշիվը. աչքի ընկավ ռուս կիսապաշտպան Ալեքսանդր Գոլովինը։ «Մարսելի» պատասխան գոլը 53-րդ րոպեին խփեց բրազիլացի վինգեր Լուիս Էնրիկեն, իսկ Ռոբերտո Դե Ձերբիի գլխավորած թիմին 89-րդ րոպեին հաղթանակ պարգևեց անգլիացի եզրային հարձակվող Մեյսոն Գրինվուդը։

Պրովանսյան ակումբը միավորների քանակը հասցրեց 26-ի, շրջանցեց «Մոնակոյին» և բարձրացավ երկրորդ տեղ։ Մոնեգասկները նույնքան միավորով երրորդն են։

Ֆրանսիայի Լիգա 1, 13-րդ տուր

«Մարսել» - «Մոնակո»` 2-1

Լուիս Էնրիկե, 53, Մեյսոն Գրինվուդ, 89 (11մ) - Ալեքսանդր Գոլովին, 41

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա