Ֆրանսիայի առաջնության 28-րդ տուրում «Մարսելն» արտագնա խաղում 2-1 հաշվով առավելության հասավ «Ռեյմսի» նկատմամբ:
Տանտերերի անգլիացի կիսապաշտպան Ֆոլարին Բալոգանի գոլին դուբլով պատասխանեց «Մարսելի» չիլիացի հարձակվող Ալեքսիս Սանչեսը:
«Մարսելը» 59 միավորով երկրորդն է և 7 միավոր է զիջում առաջատար ՊՍԺ-ին, որն այս տուրում 0-2 հաշվով տնային պարտություն էր կրել «Ռենից»։ «Ռեյմսը» 43 միավորով 9-րդն է:
Ֆրանսիայի առաջնություն, 28-րդ տուր
«Ռեյմս» - «Մարսել»՝ 1-2 (տեսանյութ)
Ֆոլարին Բալոգան, 13 - Ալեքսիս Սանչես, 16, 29