Ֆրանսիայի Լիգա 1-ի 6-րդ տուրի մեկնարկային խաղում «Մարսելը» հյուրընկալվելիս 2-1 հաշվով հաղթեց «Ստրասբուրգին»:
Մինչև 78-րդ րոպեն հյուրերը պարտվում էին: Նախ` Պիեռ-Էմերիկ Օբամեյանգը հավասարեցրեց հաշիվը, իսկ հիմնական ժամանակին ավելացված առաջին րոպեին Ամիր Մուրիլյոն խփեց հաղթական գոլը:
«Մարսելը» 12 միավորով հավասարվեց առաջատարներին` «Ստրասբուրգին», չեմպիոն ՊՍԺ-ին, «Մոնակոյին» և «Լիոնին»:
Ֆրանսիայի Լիգա 1, 6-րդ տուր
«Ստրասբուրգ» - «Մարսել»` 1-2
Աբդուլ Քուատարա, 49 - Պիեռ-Էմերիկ Օբամեյանգ, 78, Ամիր Մուրիլյո, 90+1
Լիգա 1-ի հանդիպումները ցուցադրվում են «Ֆասթ Սպորտ» հեռուստաալիքների («Ֆասթ Սպորտ», «Ֆասթ Սպորտ 1», «Ֆասթ Սպորտ 2») ուղիղ եթերում: Բոլոր խաղերը հեռարձակվում են Fast TV հավելվածում (iOS, Android):


