Logo

«Մարսելը» հաստատեց Ռաբիոյի տրանսֆերը

21:21 / 17.09.2024Ֆուտբոլ
Պաշտոնական
null

Ֆրանսիայի ազգային հավաքականի կիսապաշտպան Ադրիեն Ռաբիոն տեղափոխվել է «Մարսել», հայտնում է ակումբի պաշտոնական կայքը։

29-ամյա ֆուտբոլիստը պրովանսյան ակումբի կազմը կամալրել է ազատ գործակալի կարգավիճակում, մինչև 2026 թ. հունիսի 30-ը պայմանագիր կնքել։ Նա նոր ակումբում հանդես է գալու «25» համարով։

Ռաբիոյի նախորդ ակումբը Թուրինի «Յուվենտուսն» էր, որի կազմում հանդես է եկել 2019-2024 թթ., 212 խաղում խփել  22 գոլ, կատարել 15 ասիստ։ Ֆրանսիացի կիսապաշտպանը 5 տարի անց վերադարձավ հայրենիք, որտեղ խաղացել է նաև Փարիզի ՊՍԺ-ում ու «Թուլուզում»։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ