Logo

«Մարսելը» հաղթեց և կրճատեց միավորների տարբերությունը ՊՍԺ-ից

01:51 / 09.12.2024Ֆուտբոլ
null

Ֆրանսիայի Լիգա 1-ի 14-րդ տուրում «Մարսելը» մրցակցի դաշտում 2-0 հաշվով առավելության հասավ «Սենթ Էթիենի» նկատմամբ։

Պրովանսյան ակումբը հաղթեց ֆրանսիացի կիսապաշտպան Ադրիեն Ռաբյոյի և անգլիացի վինգեր Մեյսոն Գրինվուդի գոլերի շնորհիվ։

Ռոբերտո Դե Ձերբիի գլխավորած թիմը 29 միավորով երկրորդ տեղում է և 5 միավորով է զիջում առաջնության առաջատար ՊՍԺ-ին։ «Սենթ Էթիենը» 16-րդ տեղում է և ունի 13 միավոր։

Լիգա 1, 14-րդ տուր

«Սենթ Էթիեն» - «Մարսել»` 0-2 

Ադրիեն Ռաբյո, 17, Մեյսոն Գրինվուդ, 65

Չիրացրած 11-մետրանոց` Մեյսոն Գրինվուդ, 65 («Մարսել»)

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա