Ֆրանսիայի Լիգա 1-ի 17-րդ տուրում «Մարսելը» սեփական դաշտում 0-2 հաշվով անսպասելի պարտություն կրեց «Նանտից»։
Պրովանսյան ակումբը հանդիպումն ավարտեց 9 ֆուտբոլիստով. 26-րդ րոպեին դաշտից հեռացվեց Արթուր Վերմերենը, իսկ 56-րդ րոպեին` Բիլալ Նադիրը։
Ռոբերտո Դե Ձերբիի գլխավորած թիմը 32 միավորով երրորդն է, «Նանտը» 14 միավորով բարձրացավ 16-րդ տեղ։
Ֆրանսիայի Լիգա 1, 17-րդ տուր
«Մարսել» - «Նանտ»` 0-2
Ֆաբյեն Սանտոնզ, 31, Ռեմի Կաբելա, 88 (11մ)
Հեռացում` Արթուր Վերմերեն, 26, Բիլալ Նադիր, 56 (երկուսն էլ` «Մարսել»)
Լիգա 1-ի հանդիպումները ցուցադրվում են «Ֆասթ Սպորտ» հեռուստաալիքների («Ֆասթ Սպորտ», «Ֆասթ Սպորտ 1», «Ֆասթ Սպորտ 2») ուղիղ եթերում: Բոլոր խաղերը հեռարձակվում են Fast TV հավելվածում (iOS, Android)։


