Logo

Մարսելոն սարսափելի վնասվածք է հասցրել մրցակցին, կարմիր քարտ է ստացել ու արցունքներն աչքերին հեռացել է դաշտից

12:20 / 02.08.2023• Ֆուտբոլ
null

Մադրիդի «Ռեալի» նախկին պաշտպան Մարսելոն, որն այժմ խաղում է բրազիլական «Ֆլումինենսեում», արգենտինական «Արգենտինոս Խունիորսի» դեմ Լիբերտադորեսի գավաթի խաղարկության 1/8 եզրափակիչի առաջին հանդիպմանը սարսափելի վնասվածք է հասցրել մրցակցի ֆուտբոլիստ Լուչիանո Սանչեսին:

Երկրորդ խաղակեսում՝ Սանչեսի դրիբլինգից հետո, Մարսելոն փորձել է խլել գնդակը մրցակցից, սակայն պատահմամբ կոտրել է նրա ոտքը: 

Խախտումից հետո 35-ամյա բրազիլացին ուղիղ կարմիր քարտ է ստացել ու արցունքներն աչքերին հեռացել է խաղադաշտից՝ ընդգծելով, որ չէր ցանկանում վնասվածք հասցնել մրցակցին:

 

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ