Բրազիլիայի հավաքականի և Մադրիդի «Ռեալի» նախկին պաշտպան Մարսելոն դարձավ 14-րդ ֆուտբոլիստը, որին հաջողվեց նվաճել Չեմպիոնների լիգայի և Լիբերտադորեսի գավաթները, հայտնում է Sport24-ը:
35-ամյա ֆուտբոլիստը հանդես է գալիս «Ֆլումինենսեի» կազմում: Բրազիլական ակումբը նոյեմբերի 5-ին Լիբերտադորեսի գավաթի խաղարկության եզրափակիչում 2:1 հաշվով առավելության էր հասել արգենտինական «Բոկա Խունիորսի» նկատմամբ և պատմության մեջ առաջին անգամ նվաճել էր պատվավոր ավարը:
Հիշեցնենք, որ Մարսելոն Չեմպիոնների լիգայի հնգակի գավաթակիր է, իսկ այս ցուցանիշով նա միացավ բրազիլացիներ Ռոնալդինյոին, Դիդային, Կաֆուին, Ռոկե Ժունիորին, Նեյմարին, Դանիլոյին, Ռաֆինյային, Ռամիրեսին, Դավիդ Լուիսին, ինչպես նաև, արգենտինացիներ Կառլոս Տևեսին, Խուան Պաբլո Սորինին, Վալտեր Սամուելին և Խուլիան Ալվարեսին: