Մադրիդի «Ռեալի» նախկին պաշտպան Մարսելոն նշել է, թե 2024 թվականին ով է աժանի «Ոսկե գնդակի» մրցանակին։
«Մրցանակը պետք է ստանա Վինիսիուսը։ Դա միանշանակ է։ Անհասկանալի է, թե ինչու Ռոդրիգոն չի ընդգրկվել հավակնորդների ցանկում։ Մարդիկ չափանիշները չեն հասկանում։ Կարծում եմ` նրանք մեծ սխալ են գործել։ Ըստ իս` Ռոդրիգոն այս պահին աշխարհի լավագույն 10-15 ֆուտբոլիստներից մեկն է»,- բրազիլացու խոսքը մեջբերում է TNT Sports-ը։
«Ոսկե գնդակի» այս տարվա մրցանակաբաշխությունը կայանալու է հոկտեմբերի 28-ին Փարիզում։ Անհատական ամենահեղինակավոր մրցանակի հավակնորդների ցանկից դուրս է մնացել «Ռեալի» բրազիլացի վինգեր Ռոդրիգոն։
Հիշեցնենք, որ Մարսելոն «Արքայական ակումբում» հանդես է եկել 2007-2022 թթ., 546 խաղում խփել 38 գոլ, կատարել 103 ասիստ, նվաճել 25 տիտղոս, այդ թվում` 5 անգամ հաղթելով Չեմպիոնների լիգան։