Մադրիդի «Ռեալի» պաշտպան Մարսելոն կարող է ավարտել մարզական կարիերան՝ գրում է Marca-ն:
Աղբյուրի տեղեկություններով՝ Վալդեբեբասում՝ «Ռեալի» մարզաբազայում, շշուկներ կան, որ բրազիլացին պատրաստվում է գալիք ամռանը խաղակոշիկները կախել մեխից:
Ըստ աղբյուրի՝ 33-ամյա բրազիլացին ցանկանում է կարիերան ավարտել հենց «Ռեալում», որտեղ նրան վերաբերվում են ինչպես լեգենդի:
Հիշեցնենք՝ Մարսելոն «Արքայական ակումբում» է հանդես գալիս 2007 թվականից: Սերխիո Ռամոսի հեռանալուց հետո նա թիմի ավագն է: Լա լիգայի ընթացիկ մրցաշրջանում ֆուտբոլիստը մասնակցել է 3 խաղի: