Մադրիդի «Ռեալի» ու Բրազիլիայի հավաքականի նախկին ձախ պաշտպան Մարսելոն հայտարարել է կարիերան ավարտելու մասին:
36-ամյա ֆուտբոլիստը 2024-ի դեկտեմբերի 2-ից ազատ գործակալի կարգավիճակում էր: Նրա կարիերայի վերջին ակումբը բրազիլական «Ֆլումինենսեն» էր:
Մարսելոն 17 տարի անցկացրել է Մադրիդի «Ռեալում»: «Արքայական ակումբում» 564 խաղում պաշտպանը խփել է 38 գոլ ու կատարել է 103 ասիստ:
«Ռեալի» հետ Մարսելոն նվաճել է 25 տիտղոս:
Բրազիլացին հանդես է եկել նաև հունական «Օլիմպիակոսում»:
Forever grateful 💜#M12 pic.twitter.com/k8GP19sybd
— Marcelotwelve (@MarceloM12) February 6, 2025