Logo

Մարսելո Գալյարդոն Բենզեմային թիմից հեռացնելու պահանջի համար զրկվեց մարզիչի պաշտոնից

20:47 / 20.06.2024Ֆուտբոլ
Պաշտոնական
null

Արգենտինացի մասնագետ Մարսելո Գալյարդոն հեռացվել է Սաուդյան Արաբիան ներկայացնող «Ալ Իթիհադի» գլխավոր մարզիչի պաշտոնից:

Ակումբի նախագահ Լուայ Նազերը հայտնել է, որ 48-ամյա մասնագետը լուրջ սխալ է թույլ տվել՝ պահանջելով թիմից հեռացնել 2022 թվականի «Ոսկե գնդակի» դափնեկիր, ֆրանսիացի հարձակվող Կարիմ Բենզեմային:

«Գալյարդոն լուրջ սխալ թույլ տվեց, երբ խնդրեց Բենզեմային հեռացնել, ինչն անընդունելի է: Կարիմը Սաուդյան Արաբիայի նախագծի և ակումբի անբաժանելի մասն է:

Ինչ վերաբերում է նոր մարզիչին, ապա մենք ունենք 2-3 թեկնածու»,- հայտնել է ակումբի նախագահը հեղինակավոր ֆուտբոլային ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոյին:

Հիշեցնենք, որ Գալյարդոն «Ալ Իթիհադը» գլխավորում էր նախորդ տարվա նոյեմբերից: Ավարտված մրցաշրջանում թիմը Սաուդյան Արաբիայի Պրո լիգայում գրավել էր 5-րդ տեղը: «Ալ Իթիհադը» 2022/2023 մրցաշրջանում դարձել էր Սաուդյան Արաբիայի չեմպիոն:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա