Logo

Մարսելո Բիելսա. «Անհնար է հասկանալ, թե ինչպես է գործում Գվարդիոլայի ուղեղը, իսկ Կլոպին ավելի հեշտ է ընկալել»

Հեղինակ
Հրայր Նազարյան
12:30 / 03.02.2022ՍՊՈՐՏ
Մարսելո Բիելսա

Անգլիական «Լիդսի» գլխավոր մարզիչ Մարսելո Բիելսան իր կարծիքն է ներկայացրել Խոսեպ Գվարդիոլայի և Յուրգեն Կլոպի մասին, որոնք մարզում են համապատասխանաբար «Մանչեսթեր Սիթին» և «Լիվերպուլը»։

«Գվարդիոլային պետք է ոչ թե մեկնաբանել, այլ վայելել նրա աշխատանքը։ Հաճույք ես ստանում՝ տեսնելով, թե ինչ է անում նա։ Ցանկացածի համար շատ բարդ խնդիր կլինի վերարտադրել այն, ինչ նա անում է։ Նրա աշխատանքը վերարտադրելու համար անհրաժեշտ է մեկնաբանել այն։ Կարծում եմ՝ առնվազն ինձ համար անհնար է հասկանալ, թե ինչպես է գործում Գվարդիոլայի ուղեղը։

Ինձ թվում է՝ Կլոպը սեփական ձեռագիր ունեցող մարզիչ է։ Նրա թիմի խաղին նույնպես շատ հաճելի է հետևել։ Բայց նրան ավելի հեշտ է ընկալել»,- The Mirror-ի փոխանցմամբ՝ նշել է Բիելսան։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա