Logo

Մարսելինոն վերադարձավ «Վիլյառեալ»

22:40 / 13.11.2023Ֆուտբոլ
null

Իսպանական «Վիլյառեալը» նոր գլխավոր մարզիչ է նշանակել Մարսելինո Գարսիա Տորալին, հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը:

58-ամյա մասնագետը պայմանագիր է կնքել մինչև 2026 թվականը և երեքշաբթի կանցնի աշխատանքի:

Հիշեցնենք, որ Մարսելինոն «Վիլյառեալում» աշխատել է 2013-16 թվականներին: Դրանից հետո գլխավորել  է «Վալենսիան», «Աթլետիկը» և «Մարսելը», որտեղից հեռացել էր սեպտեմբերին:

Լա լիգայի 13 տուրից հետո «Վիլյառեալը» վաստակել է 12 միավոր և 14-րդ տեղում է: Հաջորդ տուրում թիմը կմրցի «Օսասունայի» հետ:

 

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ