Logo

«Մարսելի» տնային պարտությունը

01:42 / 09.11.2024Ֆուտբոլ
null

Ֆրանսիայի Լիգա 1-ի 11-րդ տուրը մեկնարկեց անակնկալ արդյունքով: «Մարսելը» «Վելոդրոմ» ստադիոնում ընդունեց «Օսերին» և պարտվեց 1-3 հաշվով:

Հյուրերը բոլոր գոլերը խփեցին առաջին խաղակեսում, դարպասի գրավմամբ աչքի ընկան Մալին ներկայացնող հարձակվող Լասին Սինայոկոն, վինգերներ, կոտդիվուարցի Համեդ Ջունիոր Տրաորեն և ֆրանսիացի Գաետան Պերինը:

«Մարսելից» երկրորդ խաղակեսում` 65-րդ րոպեին, 11-մետրանոցից գոլի հեղինակ դարձավ անգլիացի եզրային հարձակվող Մեյսոն Գրինվուդը:

«Մարսելը» 20 միավորով մնաց երկրորդ տեղում, 6 միավոր է զիջում առաջատաար և գործող չեմպիոն ՊՍԺ-ին, որն այս տուրի խաղը դեռ պետք է անցկացնի: «Օսերը» 16 միավորով բարձրացավ 6-րդ տեղ` շրջանցելով «Լիոնին» (15 միավոր):

Ֆրանսիայի Լիգա 1, 11-րդ տուր

«Մարսել» - «Օսեր»` 1-3 (տեսանյութ)

Մեյսոն Գրինվուդ, 65 (11մ) - Լասին Սինայոկո, 10, Գաետան Պերին, 43, Համեդ Ջունիոր Տրաորե, 45

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա