Logo

«Մարսելի» նախագահ. «Իսպանիայում թերագնահատում են Լիգա 1-ը»

23:11 / 04.11.2022ՍՊՈՐՏ
null

«Մարսելի» նախագահ Պաբլո Լոնգորիան խոսել է ՊՍԺ արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսիի և ֆրանսիացի հարձակվող Կիլիան Մբապեի՝ առաջնության վրա թողած ազդեցության մասին:

«Նման ֆուտբոլիստների առկայությունը գրավում է: Կա հավաքական հետաքրքրվածություն: Դա առաջնությանը թույլ տվեց CVC-ի պես գործընկեր գտնել:

Ֆրանսիական ֆուտբոլը ծաղկում է ապրում: Իսպանիայում թերագնահատում են Լիգա 1-ը, սակայն մեր առաջնությունը շատ մրցունակ է»,- նախագահի խոսքը մեջբերում է Le Parisien-ը:

Ֆրանսիայի ընթացիկ առաջնության 13 տուրերից հետո ՊՍԺ-ն 35 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը: «Մարսելը» 24 միավորով 5-րդն է:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ