Logo

«Մարսելի» կամային հաղթանակը «Լիոնի» դեմ գոլառատ խաղում

01:47 / 03.02.2025Ֆուտբոլ
null

Լիգա 1-ի 20-րդ տուրում տեղի ունեցավ երկու «Օլիմպիկների»՝ «Մարսելի» ու «Լիոնի» բախումը: «Վելոդրոմում» կայացած խաղում 3-2 հաշվով կամային հաղթանակ տարան տանտերերը:

Հանդիպման հաշիվը բացվեց 53-րդ րոպեին. հյուրերից դարպասի գրավմամբ աչքի ընկավ Կորենտին Տոլիսոն: Հաղթական գոլը հանդիպման հիմնական ժամանակի ավարտից 5 րոպե առաջ խփեց «Մարսելի» ֆուտբոլիստ Լուիս Էնրիկեն:

«Մարսելը» միավորների քանակը հասցրեց 40-ի և երկրորդ տեղում է, 10 միավորով զիջում է առաջատար ՊՍԺ-ին: «Լիոնը» 30 միավորով 7-րդն է:

Լիգա 1, 20-րդ տուր

«Մարսել» - «Լիոն»՝ 3-2 (տեսանյութ)

Մեյսոն Գրինվուդ, 61, Ադրիեն Ռաբիո, 64, Լուիս Էնրիկե, 85 - Կորենտին Տոլիսո, 53, Ալեքսանդր Լակազետ, 72, 11մ

Լիգա 1-ի բոլոր հանդիպումները՝ Fast TV հավելվածում (iOSAndroid):

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ