Աշխարհի 8-րդ ռակետ Դանիիլ Մեդվեդևը Մարսելի ATP-250 կարգի մրցաշարի 1/8 եզրափակիչում հաղթեց ֆրանսիացի Պյեր-Հյուգ Հերբերտին:
Ռուս թենիսիստը հաղթեց 6-2, 6-4 հաշվով: Մրցախաղը տևեց 1 ժամ 9 րոպե:
Կիսաեզրափակիչի ուղեգրի համար Մեդվեդևը կմրցի գերմանացի Յան-Լենարդ Շտրուֆի և ֆրանսիացի Հյուգո Գրենյեի դիմակայության հաղթողի դեմ: