Logo

«Մարսել» - «Լիոն» խաղը չեղարկվել է մարզիչ Ֆաբիո Գրոսոյի վրա քարերով հարձակման պատճառով

00:06 / 30.10.2023Ֆուտբոլ
null

«Մարսելի» ու «Լիոնի» միջև Ֆրանսիայի Լիգա 1-ի հանդիպումը չեղարկվել է հյուրերի գլխավոր մարզիչ Ֆաբիո Գրոսոյի վրա քարերով հարձակման պատճառով, հաղորդում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն:

«Մարսելի» երկրպագուները հարձակվել են «Լիոնի» ավտոբուսի վրա ու վնասվածքներ հասցրել անձնակազմի մի քանի անդամների:

Ֆրանսիական L'Equipe պարբերականը տարածել է լուսանկար, որում երևում է՝ ինչ տեսք ունի «Լիոնի» գլխավոր մարզիչը հարձակումից հետո:

Հիշեցնենք, որ խաղը պետք է մեկնարկեր Երևանի ժամանակով 23:45-ին:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ