Logo

Մարսել. Խաչանովը պարտվեց մեկնարկում

22:39 / 12.02.2025Թենիս
null

Ռուսաստանը ներկայացնող հայ թենիսիստ Կարեն Խաչանովը Մարսելի ATP-250 շարքի մրցաշարում պարտվեց մեկնարկում և չկարողացավ դուրս գալ տղամարդկանց մենախաղի քառորդ եզրափակիչ։

Աշխարհի 21-րդ ռակետը 1/8 եզրափակիչում 2-6, 3-6 հաշվով անակնկալ պարտություն կրեց Խամադ Մեջեդովիչից (Սերբիա, 96-րդ ռակետ)։ Մրցախաղը տևեց 1 ժամ 12 րոպե։

Մեջեդովիչը քառորդ եզրափակիչում մրցելու է Դանիել Ալթմայերի (Գերմանիա, 80-րդ ռակետ) դեմ։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ