Ռուսաստանը ներկայացնող հայ թենիսիստ Կարեն Խաչանովը չկարողացավ դուրս գալ Մարսելում ավարտվող ATP-250 շարքի մրցաշարի եզրափակիչ։
Կիսաեզրափակիչում աշխարհի 18-րդ ռակետը պարտվեց բուլղարացի Գրիգոր Դիմիտրովին (13-րդ ռակետ)։ Մրցախաղը տևեց 2 ժամ 55 րոպե, Դիմիտրովը հաղթեց 2-1 հաշվով (6:7 (3:7), 6:4, 7:6 (7:5):
Մարսելի մրցաշարի եզրափակչում Դիմիտրովը կհանդիպի աշխարհի 21-րդ ռակետ, ֆրանսիացի Ուգո Ումբերին։


