Ռուսաստանը ներկայացնող հայ թենիսիստ Կարեն Խաչանովը դուրս եկավ Մարսելում ընթացող ATP-250 շարքի մրցաշարի կիսաեզրափակիչ:
Աշխարհի 18-րդ ռակետը քառորդ եզրափակիչում 1 ժամ 1 րոպե տևած պայքարում երկու սեթում 6-4, 6-1 հաշվով հաղթեց չինացի Չժան Չժիժենին (50-րդ ռակետ):
Խաչանովը եզրափակիչի ուղեգիրը կվիճարկի բուլղարացի Գրիգոր Դիմիտրովի և ֆրանսիացի Արտուր Ռինդերկնեխի դիմակայության հաղթողի հետ:


