Իտալական «Միլանի» և Ֆրանսիայի հավաքականի նախկին ֆուտբոլիստ Մարսել Դեսային պատմել է լեգենդար Արիգո Սակիի հետ աշխատանքի մասին:
«Երբ ես եկա ակումբ, նա արդեն այնտեղ չէր: Մենք ունեինք Կապելոյին, որը շարունակում էր Սակիի փիլիսոփայությունը: Այդ ժամանակ թիմը խաղում էր 4-4-2 սխեմայով և ամբողջ խաղադաշտում պրեսինգ էր կիրառում:
Կապելոյից հետո կարճ ժամանակով եկավ Օսկար Տաբարեսը, իսկ կես տարի անց Սակին վերադարձավ:
Նա անհավանական մարզիչ էր և ապրում էր ֆուտբոլով: Երբեմն մարզումներից հետո մենք արագ փախչում էինք լոգարան, որպեսզի խուսափեինք նրա հետ հավելյալ 45 րոպե զրուցելուց»,- հանրահայտ ֆրանսիացու խոսքը մեջբերում է Marca-ն:
Սակիի երկրորդ պաշտոնավարման ժամանակ «Միլանը» չկարողացավ հաղթահարել ճգնաժամը, ինչի պատճառով տիտղոսակիր մասնագետը հեռացվեց զբաղեցրած պաշտոնից:


