Logo

«Ինտերի» գլխավոր տնօրենը նշել է «Սկուդետոյի» հավակնորդներին

Հեղինակ
Նարեկ Առուշանյան
09:49 / 29.07.2022• ՍՊՈՐՏ
null

Միլանի «Ինտերի» գլխավոր տնօրեն Ջուզեպե Մարոտան Իտալիայի Ա Սերիայի նոր մրցաշրջանի մեկնարկից առաջ նշել է չեմպիոնության գլխավոր հավակնորդներին:

««Յուվենտուսը» միշտ վտանգավոր է: Բայց ես տիտղոսի համար պայքար եմ սպասում ոչ միայն այս թիմից, այլ նաև «Միլանից», «Նապոլիից» և «Ռոմայից»»,- նշել է Մարոտան DAZN-ի հետ զրույցում։

Նախորդ մրցաշրջանում չեմպիոն էր հռչակվել «Միլանը», որը 2 միավոր էր գերազանցել «Ինտերին»:

Հիշեցնենք, որ այս ամռանն ազատ գործակալի կարգավիճակում «Ինտեր» է տեղափոխվել Հայաստանի հավաքականի նախկին կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը, որը նախորդ 3 մրցաշրջանն անցկացրել էր Հռոմի «Ռոմայում»:

Ա Սերիայի նոր մրցաշրջանը կմեկնարկի օգոստոսի 13-ին, այդ օրը Սիմոնե Ինձագիի գլխավորած թիմը կհյուրընկալվի առաջնության նորեկ «Լեչեին»: Հանդիպումը կմեկնարկի Երևանի ժամանակով 22:45-ին:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ