Աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն, Տոկիոյի Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր Արթուր Դավթյանը սպորտային մարմնամարզության Հայաստանի առաջնությունում նվաճել է բազմամարտի ոսկե մեդալը:
Արթուր Դավթյանը վաստակել է 81,133 միավոր։ Երկրորդ տեղը գրավել է Համլետ Մանուկյանը, իսկ բրոնզե մեդալակիր է դարձել Գագաիկ Խաչիկյանը:
Բազմամարտի կանանց պայքարում 50 միավորով Հայաստանի չեմպիոնի տիտղոսը նվաճել է Աստղիկ Կասպարովան:
Ֆոտո՝ Հայաստանի մարմնամարզության ֆեդերացիայի մամուլի ծառայություն