Իտալիայի Ռիմինի քաղաքում ավարտին մոտեցող սպորտային մարմնամարզության Եվրոպայի մեծահասակների և երիտասարդների առաջնությունում Ռոբերտ Գյուլումյանը դուրս է եկել բազմամարտի եզրափակիչ:
Երիտասարդների բազմամարտի եզրափակիչը տեղի կունենա ապրիլի 28-ին, կմեկնարկի Երևանի ժամանակով 12:00-ին:
Հիշեցնեննք, որ ապրիլի 27-ին մեծահասակների պայքարում Եվրոպայի փոխչեմպիոն էր դարձել Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր Արթուր Դավթյանը (հենացատկ):
Երիտասարդների մրցապայքարում էլ Համլետ Մանուկյանը նժույգ թափերի վարժությունում դարձել էր Եվրոպայի չեմպիոն, իսկ Մամիկոն Խաչատրյանը նվաճել էր բրոնզե մեդալ: