Իտալիայի Ռիմինի քաղաքում ընթացող սպորտային մարմնամարզության Եվրոպայի երիտասարդական առաջնության նժույգ թափեր վարժությունում Համլետ Մանուկյանը դարձավ ոսկե, իսկ Մամիկոն Խաչատրյանը` բրոնզե մեդալակիր։
Աշխարհի երիտասարդական կրկնակի չեմպիոն Համլետ Մանուկյանը վարժության եզրափակիչում հավաքեց 14,500, իսկ Մամիկոն Խաչատրյանը` 14,266 միավոր։
Այսօր` ապրիլի 27-ին, հենացատկի վարժությունում Եվրոպայի երրորդ չեմպիոնության համար կպայքարի Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր, աշխարհի չեմպիոն Արթուր Դավթյանը։ Այդ վարժության եզրափակիչը Երևանի ժամանակով կմեկնարկի 18:30-ին։
Համլետ Մանուկյանի ու Մամիկոն Խաչաչատրյանի պարգևատրման արարողությունը.