Logo

Մարմնամարզության ԵԱ. Համլետ Մանուկյանն ու Մամիկոն Խաչատրյանը եզրափակիչում են

22:20 / 25.04.2024Մարմնամարզություն
null

Սպորտային մարմնամարզության Հայաստանի երիտասարդական հավաքականի առաջատարներ Համլետ Մանուկյանն ու Մամիկոն Խաչատրյանն Իտալիայի Ռիմինի քաղաքում ընթացող Եվրոպայի առաջնության նժույգ թափերի վարժությունում դուրս եկան եզրափակիչ:

Երիտասարդների պայքարում Մանուկյանը 14,433 միավորով գրավեց առաջին տեղը, իսկ Խաչատրյանը 14,233 միավորով երկրորդն է:

Հիշեցնենք, որ ապրիլի 24-ին մեծահասակների պայքարում առանձին վարժությունների եզրափակիչ էին դուրս եկել Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր Արթուր Դավթյանը (հենացատկ), Արթուր Ավետիսյանը (օղակներ) և Գագիկ Խաչիկյանը (նժույգ թափեր):

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա