Հայաստանի Պրեմիեր լիգայի 26-րդ տուրում «Ալաշկերտը» տնային խաղում 2-1 հաշվով հաղթեց «Արարատին»։
Վահե Գևորգյանի գլխավորած թիմից դուբլի հեղինակ դարձավ բրազիլացի վինգեր Գուստավո Մարմենտինին, իսկ հյուրերից աչքի ընկավ կամերունցի Ռամսես Դոնֆակը։
«Ալաշկերտը» վաստակեց 38 միավոր և 5-րդ տեղում է։ «Արարատը» 33 միավորով 6-րդն է։
Հայաստանի Պրեմիեր լիգա, 26-րդ տուր
«Ալաշկերտ» - «Արարատ»` 2-1
Գուստավո Մարմենտինի, 27, 39 (11մ) - Ռամսես Դոնֆակ, 70

