Logo

Մարկուս Թյուրամի եղբայրը մոտ է կարիերան իտալական գրանդում շարունակելուն

19:46 / 02.07.2024Ֆուտբոլ
null

Միլանի «Ինտերի» հարձակվող Մարկուս Թյուրամի եղբայրը` Կեֆրեն Թյուրամը, մոտ է ֆրանսիական «Նիսից» Թուրինի «Յուվենտուս» տեղափոխվելուն։

Ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն սոցցանցերում գրում է, որ «Բյանկոներին» 23-ամյա կիսապաշտպանի տեղափոխության համար առաջարկել է 20 միլիոն եվրո։ «Նիսը» պատրաստ է ընդունել այն։ Տրանսֆերը, հավելավճարները ներառյալ, կարող է արժենալ 24-25 միլիոն եվրո։

Ըստ ինսայդեր Նիկոլո Սկիրայի` Թյուրամը մինչև 2029 թ. հունիսի 30-ն անձնական պայմանագիր է համաձայնեցրել թուրինյան ակումբի հետ։

Կեֆրեն Թյուրամը «Նիս» է տեղափոխվել 2019 թ. հուլիսին և 167 խաղում խփել է 9 գոլ, կատարել 12 գոլային փոխանցում։

Հիշեցնենք, որ Մարկուսը և Կեֆրենը Ֆրանսիայի ազգային հավաքականի լեգենդ, աշխարհի 1998 թ. և Եվրոպայի 2000 թ. չեմպիոն Լիլիան Թյուրամի որդիներն են։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա