«Մանչեսթեր Յունայթեդի» անգլիացի հարձակվող Մարկուս Ռեշֆորդը կարիերան կշարունակի «Ասթոն Վիլայում», հաղորդում է բիրմինգհեմյան ակումբի կայքը:
Կողմերը կնքել են վարձակալական պայմանագիր, որի ժամկետը կգործի մինչև ընթացիկ մրցաշրջանի ավարտը:
Welcome, Marcus 👋 pic.twitter.com/ml3EzsNlqq
— Aston Villa (@AVFCOfficial) February 2, 2025
👉🙎♂️ pic.twitter.com/PHz523nZyy
— Aston Villa (@AVFCOfficial) February 2, 2025
Մարկուս Ռեշֆորդն Անգլիայի ազգային հավաքականի անդամ է, «Եռառյուծների» կազմում անցկացրել է 60 խաղ, որոնցում խփել է 17 գոլ: «Մանչեսթեր Յունայթեդի» սանը Պրեմիեր լիգայի այս մրցաշրջանում մասնակցել է 15 խաղի, խփել է 4 գոլ, կատարել 1 գոլային փոխանցում: