Հայաստանի ազգային հավաքականի նախկին կիսապաշտպան Մարկոս Պիզելին համագործակցություն է սկսել HG Partners Management գործակալության հետ՝ հայտնում է ընկերության ինստագրամի էջը։
View this post on Instagram
Հաղորդվում է, որ Մարկոս Պիզելին կատարելու է գլխավոր սկաուտի պարտականությունները։ HG Partners Management-ի հիմնադիրը ֆուտբոլային գործակալ Հրաչյա Ղամբարյանն է։
Հայաստանի ազգային հավաքականի կազմում անցկացրած 66 խաղում Պիզելին 11 գոլի հեղինակ է դարձել։
Հայաստանի հավաքականի վերջին նորությունները