Իտալիայի հավաքականի և ֆրանսիական ՊՍԺ-ի կիսապաշտպան Մարկո Վերատին տեղափոխվել է Կատարը ներկայացնող «Ալ Արաբի» ակումբ: Այս մասին տեղեկացնում է կատարական ակումբի մամուլի ծառայությունը:
Ավելի վաղ իտալացի լրագրող Նիկոլո Սկիրան հայտնել էր, որ «Ալ Արաբին» իտալացու համար ՊՍԺ-ին վճարել է 50 միլիոն եվրո: 30-ամյա ֆուտբոլիստի աշխատավարձը նոր ակումբում կազմելու է տարեկան 30 միլիոն եվրո:
Հիշեցնենք, որ Վերատին 2012 թվականին էր իտալական «Պեսկարայից» տեղափոխվել ՊՍԺ, որի կազմում հանդիպման չի մասնակցել ընթացիկ մրցաշրջանում։ Փարիզյան ակումբի կազմում իտալացին անցկացրել է 416 հանդիպում, դարձել 11 գոլի ու 61 գոլային փոխանցման հեղինակ։ Նա 2012 թվականից է հրավիրվում Իտալիայի հավաքական, որի կազմում անցկացրել է 51 խաղ ու խփել 3 գոլ։


