Գերմանացի կիսապաշտպան Մարկո Ռոյսը հայտնել է, որ այլևս չի կատարելու ավագի պարտականությունները Դորտմունդի «Բորուսիայում»:
34-ամյա ֆուտբոլիստը հայտարարել է, որ նման որոշում կայացրել է արձակուրդի ժամանակ և վստահություն հայտնել, որ ակումբը կգտնի արժանի ավագի:
«Ես այդ մասին մտածել եմ ամբողջ արձակուրդի ընթացքում և որոշել եմ հրաժարվել ավագի թևկապից: Հաճելի էր 5 տարիների ընթացքում հպարտորեն լինել թիմի ավագը: Ինձ համար դա մեծ պատիվ էր»,- Ռոյսի խոսքը մեջբերում է Bild-ը:
Հիշեցնենք, որ գերմանացին «Բորուսիայի» ավագի պարտականությունները կատարում էր 2018 թվականից: Նա դորտմունդյան ակումբում մասնակցել է 387 հանդիպման և ակումբի պատմության լավագույն ռմբարկուն է (161 գոլ):


