Դորտմունդի «Բորուսիայի» լեգենդար կիսապաշտպան Մարկո Ռոյսը, ամենայն հավանականությամբ, կարիերան կշարունակի ամերիկյան «Լոս Անջելես Գելեքսիում», հայտնում է ֆուտբոլային ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն:
35-ամյա գերմանացին և MLS-ը ներկայացնող ակումբը մոտ են գործարքը ավարտելուն: Ռոյսն ամերիկյան ակումբին կմիանա ազատ գործակալի կարգավիճակում:
Հիշեցնենք, որ Մարկո Ռոյսը 2012 թվականից էր խաղում «Բորուսիայում», որին հրաժեշտ տվեց այս ամռանը։ Գերմանական ակումբի կազմում նա անցկացրել է 429 խաղ, խփել 170 գոլ և կատարել 131 գոլային փոխանցում: 2011-2021-ին կիսապաշտպանը խաղացել է նաև Գերմանիայի հավաքականում, մասնակցել 48 հանդիպման ու դարձել 15 գոլի հեղինակ։


