Հունգարիայի հավաքականի գլխավոր մարզիչ Մարկո Ռոսին խոսել է Հայաստանի հավաքականի դեմ ԱԱ-2026-ի ընտրական փուլի առաջիկա հանդիպման մասին, հաղորդում է Nemzeti Sport-ը:
«Մենք պետք է հաղթենք Հայաստանին, իսկ հետո մրցենք Պորտուգալիայի հետ, որի դեմ «թղթի վրա» շանս չունենք, հատկապես արտագնա խաղում: Տեխնիկապես ու տակտիկապես չենք կարող համեմատվել աշխարհի լավագույն թիմերի հետ, բայց ֆունկցիոնալ պատրաստվածությամբ կարող ենք: Պորտուգալացիների դեմ պարտավոր ենք դա անել, քանի որ նրանք ունեն անհավանական ֆուտբոլիստներ:
Բայց միևնույն է որոշիչ խաղը Հայաստանի դեմ է: Հաղթանակը պարտադիր է, նույնիսկ եթե բացակայելու են Բառնաբաշ Վարգան ու Ռոլան Շալայը: Մենք հույս ունենք ընտրական փուլի վերջին 2 խաղերին մոտենալ երկրորդ տեղը գրավելու շանսերով»,- ասել է իտալացին:
Եղիշե Մելիքյանի գլխավորած թիմն աշխարհի 2026թ. առաջնության եվրոպական գոտու ընտրական մրցաշարի F խմբի երրորդ տուրում հոկտեմբերի 11-ին Բուդապեշտում կհանդիպի Հունգարիայի թիմին, իսկ չորրորդ տուրում հոկտեմբերի 14-ին Դուբլինում հյուրընկալվելիս կմրցի Իռլանդիայի հավաքականի դեմ։
ԱԱ-2026-ի եվրոպական գոտու ընտրական մրցաշարի հանդիպումները ցուցադրվում են «Ֆասթ Սպորտ» հեռուստաալիքների («Ֆասթ Սպորտ», «Ֆասթ Սպորտ 1», «Ֆասթ Սպորտ 2») ուղիղ եթերում: Բոլոր խաղերը հեռարձակվում են Fast TV հավելվածում (iOS, Android):


