Logo

Մարկո Առնաուտովիչը՝ Նաիր Թիկնիզյանին. «Դու խելագար ես... Լավ իմաստով»

15:07 / 23.12.2025Ֆուտբոլ
null

«Ցրվենա Զվեզդայի» անվանի հարձակվող Մարկո Առնաուտովիչը կարծիք է հայտնել Հայաստանի հավաքականի ձախ պաշտպան Նաիր Թիկնիզյանի մասին, տեղեկանում ենք Նոբել Առուստամյանի YouTube-յան ալիքից: Ավստրիացին, որը սերբական ակումբում խաղում է հայ ֆուտբոլիստի հետ, պատասխանել է հենց Թիկնիզյանի հարցին:

- Ի՞նչ կարծիքի ես իմ մասին:

- Կարծում եմ՝ դու շատ լավ տղա ես, մեծ սիրտ ունես: Դու խելագար ես, բայց լավ իմաստով, ինձ դա դուր է գալիս: Դու պրոֆեսիոնալ ես, որը ցանկանում է մեծ ֆուտբոլիստ դառնալ:

Ֆուտբոլային առումով հիանալի տվյալներ ունես, լավ ես կատարում վազքային գործողությունները: Դու շատ արագ ես և հիանալի ես խաղում ձախ ոտքով: Աջ ոտքով խաղը դեռ կարող ենք ուժեղացնել: Ինձ դուր է գալիս այն, ինչ տեսնում եմ քո խաղում, բայց ուզում եմ, որ զարգացման հաջորդ քայլը կատարես: Այն շատ կարևոր է լինելու:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ